ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը սկսել է ընդունելություն 2024-2025 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական և նախամասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով` հետևյալ մասնագիտություններով.

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

«Նախադպրոցական կրթություն»

«Հաշվապահական հաշվառում»

«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում»:

«Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում»:

«Համակարգչային գեղարվեստական նախագծում»:

ՆԱԽԱՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

«Ոսկերչություն»

«Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում»:

«Գեղարվեստական ձևավորման աշխատանքներ և դիզայն»:

Ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից մշակված dimord.emis.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:


Անհրաժեշտ փաստաթղթերն են.


1. ծննդյան վկայական (անձնագիր) և սոցիալական քարտ (ՀԾՀ),

2. հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ (լրիվ) կրթության ատեստատ,

3. 900238000559 գանձապետական հաշվեհամարին վճարված 1000դր. անդորրագիր,

4. 4 լուսանկար 3x4 չափսի,

5. տեղեկանք բնակության վայրից,

6. ծնողի նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցքարտ:


Հարթակ մուտքագրելու համար նաև անհրաժեշտ են .


1. դիմորդի կամ ծնողի բջջային հեռախոսի համարը,

2. էլեկտրոնային փոստի հասցեն:

Երկկողմանի ծնողազուրկ երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողները, զոհված զինծառայողի երեխաները և պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք պետք է ներկայացնեն նաև համապատասխան փաստաթղթերը:


Ընդունելության տեղերի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0322)2-87-89 հեռախոսահամարին կամ դիմել քոլեջ: