0612.02.5 «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում»
Միջին մասնագիտական կրթության 0612.02.5 «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
1)տեխնիկներ և օպերատորներ՝ հաշվողական տեխնիկայի միջոցների տեխնիկական սպասարկման,
2)տեխնիկներ և օպերատորներ՝ համակարգչային սարքավորումների սպասարկման
3)տեխնիկներ՝ հաշվողական տեխնիկայի և ցանցերի ապարատածրագրային միջոցների մշակման, հավաքման, կարգաբերման,
4)ադմինիստրատորներ՝ ցանցային,
5)տեխնիկներ՝ համակարգչային ցանցերի սպասարկման:
Միջին մասնագիտական կրթության 0612.02.5 «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» մասնագիտությամբ 0612.02.01.5 «Տեխնիկ՝ հաշվողական տեխնիկայի և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկման» որակավորված մասնագետի՝ զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.
1. գիտական հետազոտություններում և նախագծային աշխատանքների ընթացքում, տեխնոլոգիական, տնտեսական և սոցիալական համակարգերի կառավարման մեջ, ինչպես նաև մարդու հումանիտար գործունեության բնագավառներում հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնոլոգիաների կիրառելը,
2. հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի նախապատրաստելը, կարգավորելը, կարգաբերելը, գործարկելը, դրանց ոչ բարդ նորոգումներ, տեխնիկական սպասարկում, թեսթային ստուգումներ, կանխարգելիչ միջոցառումներ և զննումներ կատարելը, դրանց աշխատանքը հսկելը,
3. հաշվողական տեխնիկայի միջոցները և համակարգչային ցանցերը օգտագործել տեղեկատվության գրանցման,պահպանման, մշակման և հաղորդման նպատակներով,
4. հաշվողական տեխնիկայի միջոցների և ցանցային սարքավորումների կատարելագործման, ինչպես նաև փորձնական նմուշների փորձարկման բնագավառում տեխնիկական օգնություն ապահովելը,
5. կատարել հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի անհրաժեշտ պարզ վերանորոգման աշխատանքներ՝ օգտվելով տեխնիկական փաստաթղթերից,
6. տեղեկատվության մշակման սխեմաներ, խնդիրների լուծման ոչ բարդ ծրագրեր և ալգորիթմներ մշակելը, ինչպես նաև համակարգերի գործող փոխդասավորությունն ապահովող համակարգչային ծրագրեր միացնելը,
7. մշակվող ծրագրային միջոցների աշխատունակության փորձնական ստուգումներին մասնակցելը,
8. հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական զարգացմանն առնչվող մշակումներին մասնակցելը,
9. օգտվողների հարցումների և տեխնիկական միջոցների հնարավորությունների հիման վրա հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի ծրագրային ապաովման հարցերով խորհրդատվություն,
10. ցանցային տեխնոլոգիաների ապարատածրագրային ապահովման և տեղեկատվական անվտանգության պահպանման միջոցների և միջոցառումների իրականացնելն ու հետևելը,
11. համակարգիչները և դրանց համակարգերը կիրառելիս հաշվողական միջոցների աշխատանքը վերահսկող և տեխնիկական ու ծրագրային ապահովման փոխադարձ կապը պահպանող ծրագրերի տվյալները մշակելը, գրառելը և թարմացնելը,
12. նախագծակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ տեխնիկական փաստաթղթերի ձևակերպելը,
13. համակարգչային տարբեր կայանների միջև հաղորդակցման ցանց ստեղծելը և աշխատանքի ապահովումը,
14. այլ կազմակերպությունների մշակած պատրաստի ծրագրերը կիրառելը,
15. հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի փաստաթղթերի սպասարկելը, նորացնելը, ճշտելը՝ ըստ համապատասխան մուտքային և ելքային տվյալների փոփոխման և հաշվողական համակարգերի առանձնահատկությունների ու կառուցվածքի,
16. բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը: