ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

0411.01.5 «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ»

Հաշվապահի աշխատանքն իրոք «գայթակղիչ» է, եկամտաբեր, և խելացի ու կիրթ հաշվապահները գտնում են իրենց տեղն աշխատաշուկայում: Աշխատանքը գրասենյակային է, հիմնականում ազատ գրաֆիկով: Այն այսօր և շուկայում է, և բանկում, և կենցաղավարության մեջ, և գործակալություններում...Եվ ինչն էլ կարևոր է - այն կարելի է համատեղել` մի քանի տեղ աշխատելով: Այս մասնագիտությունը ստացողը շատ ավելի մեծ առավելություններ կարող է ունենալ, քան կարծում է: Սովորելով ընդամենը 2 կամ 3 տարի /ըստ կրթության հիմքի/` դուք կարող եք ունենալ և «Հաշվապահ»-ի որակավորում, և բավարար գիտելիքներ կենցաղում և այլուր օգտագործելու համար: Այս մասնագիտությունն առաջին հերթին առողջ և սթափ ուղեղ, միտք ունենալու երաշխիք է:

Տվյալ մասնագիտությամբ քոլեջում գործում է կրթության 2 ձև` առկա և հեռակա:

Առկա բաժնում ընդունելությունը կատարվում է հիմնական ընդհանուր /9-ամյա/ և միջնակարգ (լրիվ) /12-ամյա/ կրթության հիմքով: Հիմնական ընդհանուր կրթությամբ ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 2 տարի:

Հեռակա բաժնում ընդունելությունը կատարվում է միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով և ուսուցման տևողությունը կազմում է 3 տարի:

ՈՒսուցման գործընթացում լայնորեն օգտագործվում է համակարգչային տեխնիկան: ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնց մի մասը ուսանողներն անց են կացնում «Գլորիա» կարի արտադրական միավորման հաշվապահությունում:

Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ միջին մասնագիտական կրթությամբ «Հաշվապահ» որակավորումով:

Միջին մասնագիտական կրթության 0411.01.5 «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1. կազմել տեշնտեսական գործառնությունների սկզբնական փաստաթղթղեր,

2. ձևակերպել հաշվապահական հաշվառման թղթակցություններ, կազմել գրանցամատյաններ,

3. լրացնել հաշվետվության ձևեր,

4. իրականացնել ֆինանսական ներքին վերահսկողություն:

Միջին մասնագիտական կրթության 0411.01.5 «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ մասնագետի`զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.

1. կազմակերպության ֆինանսական գործառնությունների ամբողջական հաշվառումը` հաշվապահական հաշվառման ընդհանուր սկզբունքներին համապատասխան, գլխավոր հաշվապահի անմիջական ղեկավարությամբ,

2. սկզբնական հաշվապահական փաստաթղթեր նախապատրաստելը,

3. ֆինանսական հաշվետվություններ կազմելը,

4. դրամական վճարումներին, մուտքերին և ֆինանսական այլ գործառնություններին վերաբերող փաստաթղթերը կազմելու ճշտությունը ստուգելը,

5. հաշվապահական հաշվառման բնագավառի տեսական ու գործնական գիտելիքները աշխատանքի ընթացքում ծագող հիմնախնդիրները բացահայտելու և լուծելու, ինչպես նաև բուն հաշվառման ձևերը և մեթոդները կատարելագործելու համար կիրառելը,

6. բովանդակությամբ կից պարտականություններ կատարելը:

Քոլեջն ունի պայմանագրեր Հայաստանի Պետական Ագրարային Համալսարանի և Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղերի հետ, համաձայն որոնց «լավ» և «գերազանց» առաջադիմություն ունեցող շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների /հարցազրույցով/ ընդունվել վերոհիշյալ ուսումնական հաստատություններ և շարունակել ուսումը համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսում: