0613.02.5 «Համակարգչային գեղարվեստական նախագծում»
Միջին մասնագիտական կրթության 0613.02.5 «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
1)վեբ-դիզայներ,
2)վեբ-ծրագրավորող
3)գրաֆիկական դիզայներ:
Միջին մասնագիտական կրթության 0613.02.5 «Համակարգչային գեղարվեստական նախագծում» մասնագիտությամբ 0613.02.01.5 «Վեբ-դիզայներ» որակավորված մասնագետի՝ զբաղմունքների ոլորտում մասնագիտական պարտականություններն են.
1. նախագծել վեբ կայք իրեն յուրահատուկ կառուցվածքով և ձևատեսակով՝ դինամիկ, ստատիկ, ինտերակտիվ, ,
2. գտնել առավել հարմար լուծումներ անհրաժեշտ ինֆորմացիայի ներկայացման համար,
3. մշակել կայքի էջերի գեղարվեստական ձևավորման էսքիզներ և մակետներ,
4. կիրառել համապատասխան համակարգչային գրաֆիկական տարբեր փաթեթներ,
5. մշակված էսքիզների հիման վրա մշակել հիմնական և տիպային էջերի և ենթաէջերի գրաֆիկական դիզայնը,
6. կոդավորել կայքի գլխավոր և տիպային էջերի պատկերները,
7. ծրագրավորման համապատասխան լեզուներով մշակել նախագծված վեբ կայքը և տեղադրել ինտերնետում,
8. նախագծել և իրականացնել գովազդային, սոցիալական, քաղաքական, մշակութային պաստառների համակարգչային գեղարվեստական ձևավորում,
9. գնահատել մասնագիտական խնդիրների լուծման արդյունավետությունն ու որակը,
10. մշակել տեխնիկական առաջադրանք,
11. կազմակերպել սեփական ստեղծագործական բիզնես գործունեություն: