Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջը սկսել է ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա բաժնի հետևյալ մասնագիտությունների գծով.
«Նախադպրոցական կրթություն»
«Հաշվապահական հաշվառում»
«Գրադարանային գործ»:
Ընդունելությունն իրականացվում է նախարարության կողմից մշակված dimord.emis.am միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով:
Անհրաժեշտ փաստաթղթերն են.
1. ծննդյան վկայական (անձնագիր) և սոցիալական քարտ (ՀԾՀ),
2. հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ (լրիվ) կրթության ատեստատ,
3. 900238000559 գանձապետական հաշվեհամարին վճարված 1000դր. անդորրագիր,
4. 1 լուսանկար 3x4 չափսի:
Հարթակ մուտքագրելու համար նաև անհրաժեշտ են .
1. դիմորդի կամ ծնողի բջջային հեռախոսի համարը,
2. էլեկտրոնային փոստի հասցեն:
Երկկողմանի ծնողազուրկ երեխաները, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողները, զոհված զինծառայողի երեխաները և պարտադիր ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք պետք է ներկայացնեն նաև համապատասխան փաստաթղթերը:
Ընդունելության տեղերի վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (0322)2-87-89 հեռախոսահամարին կամ դիմել քոլեջ:
Ընդունող հանձնաժողովն աշխատում է ամեն օր (բացի շաբաթ և կիրակի օրերից) ժ. 10.00-16.00//մանրամասն տես այստեղ//:
