ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ԱՊԱԳԱՆ ԱՊԱՀՈՎԵՆՔ` ԿՐԹԵԼՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆԸ



2007թ.-ից սկսվեց քոլեջի համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի (ԱԱԿՀ) հետ, որը հիմնադրվել է 2004թ. հոկտեմբերին ԱՄՆ-ում որպես ոչ-շահութաբեր, բարեգործական կազմակերպություն, որի նպատակն է աջակցել ամբողջ աշխարհի երիտասարդությանը և սկզբնապես գործելով Հայաստանում` հիմնել է իր մասնաճյուղը Երևանում և գրանցվել որպես հայկական ոչ-շահութաբեր կազմակերպություն: Այն իրականացնում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթօջախների համապարփակ և հարատև զարգացման ծրագիր:

Հաշվի առնելով Հայաստանի մարզերի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, և երիտասարդության կրթության կարևորությունը` ծրագրի նպատակն է հնարավորություն տալ և համապատասխան պայմաններ ապահովել տեղի երիտասարդության համար կրթություն և մասնագիտություն ստանալու, արտագաղթը նվազեցնելու և զարգացում ապահովելու համար` նպաստելով աղքատության նվազեցմանն ու զբաղվածության աճին: ԱԱԿՀ-ն հավատացած է, որ երիտասարդությանը կրթելով կարելի է ամենալավ ձևով կատարել ծնողի և մեծահասակի պարտականությունը` աջակցելով հաջորդ սերնդի բարգավաճմանը:

Ծրագիրը կազմված է հետևյալ բաժիններից.

1. Ընտրել մեկ արհեստագործական ուսումնարան Հայաստանի յուրաքանչյուր մարզում, բացառությամբ Երևանից և իրականացնել կրթօջախների վերականգնում և ապահովել արհեստանոցների բարելավումը:

2. Արհեստանոցները և դասասենյակները ապահովել սարքավորումներով և ապահովել առնվազն 10 համանման արհեստներ որպես հիմնական մասնագիտություններ յուրաքանչյուր կրթօջախում (օրինակ` 1. ավտոմեխանիկ, 2. փայտագործ, 3. վարսահարդար, 4. շինարար, 5. խոհարար, 6. դերձակ/դիզայներ, 7. համակարգչային տեխնիկ/օպերատոր, 8. մանկավարժ, 9. գործավար, 10. գործարարություն /բիզնես/): ԱԱԿՀ ծրագիրը նախանշում է, որ այդ մասնագիտությունները ընտրվեն հիմնվելով տեղական աշխատանքային շուկայի և համապատասխան տնտեսական բնագավառների պահանջների հիման վրա: Այս մասնագիտությունների ուսուցանումը յուրաքանչյուր կրթօջախում հնարավորություն տալ ընդգրկվածներին մասնակցելու ԱԱԿՀ-ի կողմից կազմակերպվող մրցույթներին և պարգևատրումներին վերոնշյալ մասնագիտությունների և արհեստների գծով: Այս գործընթացը նախապայման կհանդիսանա կրթօջախների միջև հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման համար: Ի հավելումն, ԱԱԿՀ-ն նախատեսում է նաև ներկայացնել այլ մասնագիտություններ, որոնք հիմնված կլինեն տվյալ մարզի աշխատաշուկայի պահանջների և տնտեսական առանձնահատկությունների վրա (օրինակ` գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ոսկեգործություն, հանքարդյունաբերություն և այլն);

«Անուշավան Աբրահամյան Կրթական Հիմնադրամ»-ի աջակցությամբ քոլեջում կահավորվեց և հիմնադրվեց կարի, վարսահարդարների, խոհարարների արհեստանոցները, համակարգչային կաբինետը, հիմնովին վերանորոգվել է շենքի տանիքը, ներ է դրվել ջեռուցման համակարգը, հիմնադրամի աջակցությամբ բացվեցին ատաղձագործական և ներքին հարդարման աշխատանքների արհեստանոցները:

2009թ. Անուշավան Աբրահամյանն առաջինն էր, ով պարգևատրվեց քոլեջի անվանական հուշամեդալով:

ԿԱՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

ԱՏԱՂՁԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

ՎԱՐՍԱՀԱՐԴԱՐՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ