ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴ

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի ուսանողական խորհուրդը համագործակցում է ինչպես քաղաքի մյուս ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների, այնպես էլ ՀԵՀ (Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամ) և ԼԵՍ (Լոռու Երիտասարդ Սերունդ) հասարակական կազմակերպությունների հետ:

Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում ակտիվ երիտասարդներին տրամադրվում է կրթաթոշակ, ինչպես նաև պարբերաբար երիտասարդներին երկու կազմակերպությունները հնարավորություն են տալիս իրենց հանգիստը վայելել Ծաղկաձորում, վեր հանել իրենց հուզող խնդիրները:

Լոռու Երիտասարդ Սերունդ հասարարական կազմակերպության նպատակը երիտասարդության ակտիվության խթանումն է, երիտասարդական կազմակերպությունների հզորացումը, տարբեր ոլորտներում երիտասարդության մասնակցության ապահովումը, ինչպես նաև ծրագրերի, դասընթացների միջոցով մարզաբնակ երիտասարդների կարողությունների ու հմտությունների զարգացումը։ Մարզային կենտրոնը գործունեության ընթացքում իրականացրել է բազմաթիվ կրթական, մշակութային, սոցիալական, հայրենասիրական, առողջապահական, առողջ ապրելակերպի արմատավորմանն ուղղված ծրագրեր։ Կենտրոնում գործում են նաև մի շարք ակումբներ, որոնք ուղղված են երիտասարդների ազատ ժամանցի արդյունավետ կազմակերպմանը: Համագործակցության արդյունքում քոլեջի տաղանդաշատ ուսանողները մասնակցել են «Ոսկե աշուն» մարզային միջոցառմանը` գրավելով պատվավոր տեղեր, մասնակցել են «Բարին արա» ծրագրին, ինչպես նաև այլ համաքաղաքային միջոցառումների:


ՈՒՍԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ

1 ԴԱՐԲԻՆՅԱՆ ՄԱՐԻԱՄ նախագահ 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» III կուրս
2 ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ տեղակալ 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» II կուրս
3 ՀԱԼԻՎՈՐՅԱՆ ԱՆԻ քարտուղար 0313«Նախադպրոցական կրթություն» III կուրս
4 ՄԱԴՈՅԱՆ ՍԵԴԱ անդամ 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» I կուրս
5 ՍԱՐԳՍՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ անդամ 0112.01.5 «Նախադպրոցական կրթություն» II կուրս
6 ՍԱՐԴԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ անդամ 0214.01.4 «Ոսկերչություն» I կուրս
7 ՄԻԿԻՉՅԱՆ ԳԱԳԻԿ անդամ 0214.01.4 «Ոսկերչություն» II կուրս
8 ՉՈԲԱՆՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐ անդամ 0515 «Զարդակիրառական արվեստ» III կուրս
9 ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐՏԱԿ անդամ 0411.01.5 «Հաշվապահական հաշվառում» I կուրս
10 ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ անդամ 0411.01.5 «Հաշվապահական հաշվառում» II կուրս
11 ԽԱԼԱԹՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ անդամ 0601 «Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ» III կուրս
12 ԱՎԱԳՅԱՆ ՄԱՐԻԱՄ անդամ 0322.02.5 «Գրադարանային գործ» II կուրս
13 ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՍՏԵՓԱՆ անդամ 0612.02.5 «Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում» I կուրս