ՀՀԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՎԱՆԱՁՈՐԻ Ս. ԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

0713.07.4 «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում»

Վերականգնվող էներգիա կամ Կանաչ էներգիա, այնպիսի աղբյուրներից ստացվող էներգիա, որոնք մարդկային մասշտաբներով անսպառ են։ Այդպիսի էներգիայի օգտագործման հիմնական սկզբունքն այն է, որ այն, դուրս մղվելով շրջական միջավայրի գործընթացներից, տեխնիկական կիրառում ստանա։ Վերականգնվող էներգիա ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։:

2014 թվականին էներգիայի համաշխարհային պահանջարկի մոտ 19.2 %-ը ստացվել է վերականգնվող աղբյուրներից: 2004-2013 թվականներին Եվրամիությունում արտադրվող վերականգնվող էլեկտրաէներգիան 14 %-ից դարձել է 25 % :

Հայաստանը բավականին մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ ունի, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչեւ 30%-ը, իսկ արեւի էներգիայի բավականին մեծ ներուժ ունենք: Վերջին 4 տարում այն շուրջ 80 տոկոսով ավելի մատչելի է դարձել: Տարբեր երկրներում արեւային կայաններն արդեն իսկ մրցակցում են ավանդական ջերմային կայանների հետ:


ՈՒստի, ելնելով արդիականությունից, քոլեջը ներդրել է ուսուցանվող մասնագիտությունների շարքում նաև տվյալ մասնագիտությունը, հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 3 տարի, իսկ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով՝ 1 տարի ուսուցման տևողությամբ:


Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությամբ «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլէկտրիկ-փականագործ» որակավորումով:


0713.07.4 «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտության «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլէկտրիկ-փականագործ» որակավորմամբ մասնագետը իրականացնում է հետևյալ զբաղմունքները.


1. արևային էլեկտրակայանի մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ

2. արևային ջերմակայանի մոնտաժման, նորոգման և սպասարկման էլեկտրիկ-փականագործ:


0713.07.01.4 «Արևային էներգետիկ կայանների մոնտաժման, նորոգման և սպասարկման էլէկտրիկ-փականագործ» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.


1. կատարել սարքավորումների մոխանիկական մոնտաժ և կարգաբերում,

2. կատարել կայանների էլեկտրական մոնտաժ և կարգաբերում,

3. բացահայտել սարքավորումների անսարքությունները և վերացնել դրանք,

4. կատարել արևային էներգետիկ կայանի սարքավորումների տեխնիկական սպասարկում,

5. խորհրդատվություն տրամադրել արևային էներգետիկ սարքավորումները շահագործողին,

6. հսկել արևային էլեկտրատեխնիկական սարքավորումների և համակարգերի շահագործումը,

7. ապահովել արևային էներգետիկ կայանների մոնտաժման համար անհրաժեշտ բաղադրիչների անվնաս և ամբողջական տեղափոխումը,

8. ըստ նշանակության ճիշտ օգտագործել գործիքներն ու սարքավորումները,

9. աշխատանքի բոլոր փուլերում պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները,

10. անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել սայմանված փաստաթղթերի կազմման համար,

11. կատարել էներգետիկ կայանների տեղակայման և մոնտաժման նախապատրաստական աշխատանքներ,

12. ըստ անհրաժեշտության հայտ ներկայացնել պահանջվող նյութերի և գործիքների ձեռքբերման վերաբերյալ ,

13. լրացնել իր իրավասությանը վերաբերող փաստաթղթեր: