0723.03.4 «ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
Հագուստի արտադրությունը թեթև արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկն է, որի հիմնական խնդիրն է բավարարել հագուստի նկատմամբ բնակչության անընդհատ աճող պահանջարկը:
Քոլեջը հնարավորություն է տալիս ոչ միայն բավարարել այդ պահանջարկը, այլև իմանալ ժամանակակից կարի արտադրության տեխնոլոգիական գործընթացը, տիրապետել մեքենասարքավորումներին ու աշխատանքի կազմակերպման նրբություններին:
Ընդունելությունը հիմնական ընդհանուր կրթության հիմքով` 3 տարի ուսուցման տևողությամբ:
ՈՒսումնական պլանը հագեցած է պրակտիկաներով, որոնք մեր ուսանողներն անց են կացնում նաև քաղաքի տարբեր կարի արտադրական միավորումներում:
Շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությամբ «Դերձակ» որակավորումով:
0723.03.4 «Կարի արտադրության տեխնոլոգիա» մասնագիտության «Դերձակ» որակավորմամբ մասնագետը կարող է իրականացնել հետևյալ զբաղմունքները.
1. ստուգել մեքենասարքավորումների տեխնիկական վիճակը, լիցքավորել մեքենաները,
2. ուրվագծել պատվերի էսքիզը, վերցնել հաճախորդի մարմնի չափսերը, ձևել հագուստը,
3. պատրաստել, նորոգել, ձևափոխել տարբեր չափահասակների երեխաների, տղամարդու և կանացի պատվիրված հագուստ կամ կարածո` օգտագործելով մանածագործական, ոչ գործվածքային նյութեր և կաշի,
4. արդուկել և փաթեթավորել արտադրանքը, հանձնել այն հաճախորդին,
5. արտադրության հոսքային գծում աշխատելու դեպքում կատարել տարբեր տեխնոլոգիական օպերացիաներ:
0723.03.02.4 «Դերձակ» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.
1. ընդունել պատվեր, հաճախորդի հետ փոխադարձ համաձայնության գալ կատարման ժամկետի և գնի վերաբերյալ, համատեղ ընտրել կոմպլեկտավորող նյութերը և ակսեսուարները, աստառացուն, հարդարող նյութերը,
2. հաճախորդի հետ կնքել կենցաղսպասարկման պայմանագիր,
3. հաճախորդին տալ մասնագիտական խորհուրդներ արտադրանքը խնամելու և պահպանելու վերաբերյալ: