Այսօր ՀՀ-ն իր քաղաքական և տնտեսական դաշտերում շփման այնպիսի բարձր մակարդակի վրա է, որ անհրաժեշտ է դարձել
թարգմանիչների որակական և քանակական աճի: «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»,- իզուր չէ ասված: Իսկ եթե «Թարգմանություն» մասնագիտությանն էլ ավելացնենք մեկ այլ
ոչ պակաս պահանջարկ ունեցող «Գործավարություն» մասնագիտությունը, ապա կարող ենք ասել, որ ժամանակակից Հայաստանում այն թարմ է ու մոդեռն, խոստումնալից և
անհրաժեշտ կյանքի շատ ոլորտներում:
Տվյալ մասնագիտությամբ քոլեջում գործում էր կրթության առկա ձևը
Ընդունելությունը կատարվում էր
հիմնական ընդհանուր /9-ամյա/ և միջնակարգ (լրիվ) /12-ամյա/ կրթության հիմքով:
Հիմնական ընդհանուր կրթությամբ ուսուցման տևողությունը 4 տարի էր,
իսկ միջնակարգ (լրիվ) կրթությամբ` 3 տարի:
ՈՒսումնական պլանը հագեցած էր պրակտիկաներով, որն անց էին կացնում նաև Մարզային Արխիվում:
Շրջանավարտները ստանում էին պետական դիպլոմ միջին մասնագիտական կրթությամբ «Թարգմանիչ-գործավար» որակավորումով:
Միջին մասնագիտական կրթության 0207 «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտությամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
1. կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ` ապահովելով բնագրի ոգու և ոճի հնարավորինս ճշգրիտ փոխանցումը,
2. կազմել փաստաթղթեր,
3. կազմակերպել փաստաթղթաշրջանառության գործընթացները,
4. ձևավորել գործ,
5. նախապատրաստել գործը արխիվ հանձնման,
6. կազմակերպել փաստաթղթերի արխիվային պահպանությունը,
7. իրականացնել կազմակերպության ղեկավարի կազմակերպական և տեխնիկատեղեկատվական աշխատանքները:
Միջին մասնագիտական կրթության 0207 «Թարգմանություն և գործավարություն» մասնագիտությամբ մասնագետի` զբաղմունքների ոլորտում մասնագիտական
պարտականություններն են.
1. կատարել գրավոր թարգմանություն մեկ լեզվից մյուսը` պահպանելով բնագրի ճիշտ նշանակությունը, ապահովելով արտահայտությունների,
տերմինների, բնագրի ոգու և ոճի հնարավորինս ճշգրիտ փոխանցումը,
2. կատարել բանավոր թարգմանություն մեկ լեզվից մյուսը, հատկապես պաշտոնական հանդիպումների, խորհրդակցությունների, նիստերի և այդ կարգի
այլ միջոցառումների ժամանակ, ապահովելով ոգու և ոճի հնարավորինս ճշգրիտ փոխանցումը,
3. կազմել փաստաթղթեր,
4. ընդունել և առաքել փաստաթղթեր,
5. գրանցել, որոշարկել փաստաթղթերը, հանձնել ղեկավարին` մակագրման, ստորագրման կամ հաստատման,
6. կազմել պատասխան փաստաթղթերի նախագծերը, համաձայնեցնել ղեկավարի հետ և ներկայացնել ստորագրման,
7. փաստաթղթերը հանձնել կատարողներին և հետևել փաստաթղթերի կատարման ժամկետներին, հիշեցնել փաստաթղթի կատարման ժամկետի մասին,
8. ձևավորել գործ,
9. մշակել գործերի անվանացանկ,
10. իրականացնել փաստաթղթերի փորձաքննության արժեքավորում և նախապատրաստել գործերը արխիվ հանձնման,
11. կազմակերպել այցելուների ընդունելություն, ծանոթանալ նրանց խնդիրներին և ընթացք տալ դրանց` իր իրավասության շրջանակներում, ուղղորդել
համապատասխան ստորաբաժանումներ կամ ցուցակագրել ղեկավարի ընդունելության համար,
12. ապահովել խորհրդակցությունների, ժողովների, հանդիպումների և այլ միջոցառումների անցկացումը, կազմել միջոցառման օրակարգը,
մասնակիցների ցուցակը, դրանք համաձայնեցնել ղեկավարի հետ, նախապատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը,
13. հաղորդակցման տարբեր միջոցներով մասնակիցներին տեղեկացնել հանդիպման օրը, ժամը, վայրը, նպատակը և քննարկվելիք հարցերի շրջանակը,
14. մասնակցել միջոցառումներին, արձանագրել դրանց ընթացքն ու արդյունքները,
15. կազմակերպել հեռախոսազանգերի կատարում և ընդունում,
16. ապահովել ղեկավարին անհրաժեշտ տեղեկատվությամբ,
17. վարել հաստատությունը կադրերով համալրելու և աշխատակիցների աշխատանքային տեղափոխությունների և աշխատանքից արձակման գործընթացները, կազմել աշխատողների արձակուրդների ժամանակացույցը, հետևել դրա իրականացմանը և պատրաստել արձակուրդի հրամանները,
18. կազմակերպել աշխատողների գործուղումները,
19. կազմել ղեկավարի աշխատանքային ժամանակացույցը, կատարել համապատասխան հիշեցումներ,
20. ապահովել ղեկավարի աշխատատեղը գրասենյակային պիտույքներով, կազմտեխնիկայով և տեխնիկական այլ միջոցներով:
Քոլեջն ուներ պայմանագիր Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտի հետ, համաձայն որի «լավ» և «գերազանց» առաջադիմություն ունեցող
շրջանավարտները կարող էին առանց ընդունելության քննությունների /հարցազրույցով/ ընդունվել վերոհիշյալ ինստիտուտ և շարունակել ուսումը
համապատասխան մասնագիտության 2-րդ կամ 3-րդ կուրսում: